«Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները». Իլան Շոր
![]() Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություններ և համերաշխություն» կուսակցությունը հաղթել է նախօրեին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում։ Նախնական տվյալներով, կուսակցությունը ստացել է մանդատների մեծամասնությունը։ Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կբողոքարկի դրանք, այս մասին ասել է «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը՝ հավելելով, որ երեկ ոչ թե ընտրություն էր, այլ՝ նշանակում: Շորը հավելել է, որ ընդդիմությունը կդիմի ազգային և միջազգային դատարաններ։ Հիշեցնենք՝ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամռանը հրաժարվել էր գրանցել ռուսամետ «Հաղթանակ» դաշինքին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Նշվում էր, որ հիմք են հանդիսացել ներկայացված փաստաթղթերում հայտնաբերված խախտումները, ինչպես նաև ընտրական օրենսդրության պահանջներին անհամապատասխանությունը: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
