«Այս գիշեր ՌԴ-ն 500 ԱԹՍ և 40 հրթիռ է արձակել»․ Զելենսկի
![]() Սեպտեմբերի 28-ի գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի վրա արձակել մոտ 500 գրոհային անօդաչու թռչող սարք։ Արձակվել է նաև ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է իր թելեգրամյան ալիքում։ «Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակումը տևեց ավելի քան 12 ժամ։ Դաժան հարվածներ, միտումնավոր և նպատակային ահաբեկչություն սովորական քաղաքների դեմ՝ մոտ 500 գրոհային անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ», - նշել է Զելենսկին։ Հարձակման հիմնական տարածքներն էին Կիևը և շրջակա շրջանները, Զապորոժիեի, Խմելնիցկիի, Սումիի և Օդեսայի մարզերը։ Թիրախում են եղել հացի գործարանը, անվադողերի գործարանը, մասնավոր և բնակարանային շենքերը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Այս նողկալի հարձակումը տեղի է ունեցել, ըստ էության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվա ավարտին, և հենց այսպես է Ռուսաստանը հայտարարում իր իրական դիրքորոշումը։ Մոսկվան ցանկանում է շարունակել կռվելն ու սպանելը և արժանի է միայն աշխարհի կողմից ամենակոշտ ճնշմանը», - ընդգծել է Զելենսկին։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
