Իրանը Ռուսաստանին է հանձնել 34 կիլոմետր հողատարածք՝ երկաթուղու կառուցման համար
705
Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 18:44
![]() Իրանը Ռուսաստանին է հանձնել մոտավորապես 34 կիլոմետր հողատարածք, որը հատկացվել էր Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) համար նախատեսված Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեկը։ «Մոտ 34 կիլոմետր հողատարածք է հանձնվել ռուսական ընկերությանը, որպեսզի նրանք կարողանան սկսել աշխատանքները», - նախարարի խոսքերն է մեջբերել SNN-ը: Նրա խոսքով՝ մինչ օրս Ռեշտ-Աստարա երկաթուղու 162 կիլոմետրանոց հատվածի կառուցման համար գնվել է հողատարածքի մոտավորապես կեսը, և իրանական կողմն առաջարկում է ջանքեր գործադրել ամբողջ հողատարածքի գնումն ավարտելու համար մինչև իրանական օրացուցային տարվա վերջը (մինչև 2026 թվականի մարտի երրորդ տասնօրյակը): |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
