Խաղից կախվածության հետևանքով ամբողջ ընտանիքին սպանած դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման
![]() Պակիստանի դատարանը 17-ամյա Ալի Զեյնին դատապարտել է 100 տարվա ազատազրկման՝ մոր, եղբոր և երկու քույրերի սպանության համար, հաղորդում է The Independent-ը։ Քննիչները դաժան սպանությունը վերագրել են PUBG խաղից նրա կախվածությանը։ Հանցագործության պահին դեռահասը 14 տարեկան է եղել։ Ալին իր ընտանիքի հետ ապրելիս է եղել Լահորի խիտ բնակեցված շրջանում։ Տեղական լրատվամիջոցները նրան նկարագրել են որպես «եռանդուն PUBG խաղացող». նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է իր սենյակում՝ խաղալով խաղը, հաճախ քննադատության ենթարկվելով մորից՝ Նահիդ Մուբարաքից։ Ոստիկանության տվյալներով՝ Ալիի ագրեսիվ պոռթկումները տեղի էին ունենում, երբ նա չէր կարողանում կատարել խաղի նպատակները։ Սպանության օրը նա կորցրել է ինքնատիրապետումը՝ խաղում ձախողվելուց և մոր հետ վիճելուց հետո։ Դեռահասը վերցրել է նրա գրանցված ատրճանակը և կրակել ու սպանել մորը (45տ.), ավագ եղբորը՝ Թայմուրին (20տ.) և քույրերին՝ 15-ամյա Մահնուրին և 10-ամյա Ջաննատին։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հանցագործությունը «կախվածության արդյունք է, երբ խաղամոլությունը գերազանցել է ընտանեկան կապերին»։ |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48
