Ռուսաստանը 2030 թվականին կգործարկի փակ վառելիքային ցիկլով ատոմային էներգետիկ համակարգ
![]() Ռուսաստանը 2030 թվականին Տոմսկի մարզում կգործարկի աշխարհում առաջին փակ վառելիքային ցիկլով ատոմային էներգետիկ համակարգը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գլոբալ ատոմային ֆորումում։ «Արդեն 2030 թվականին մենք Ռուսաստանում՝ Տոմսկի մարզում, նախատեսում ենք գործարկել աշխարհում առաջին փակ վառելիքային ցիկլով ատոմային էներգետիկ համակարգը: Ի՞նչ է սա նշանակում։ Սա իսկապես հեղափոխական զարգացում է ռուս գիտնականների և ինժեներների կողմից։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ գործնականում ամբողջ ծավալը՝ 95%-ը, բազմիցս կօգտագործվի ռեակտորներում: Այս մեխանիզմը, ի վերջո, հնարավորություն կտա գրեթե ամբողջությամբ լուծել ռադիոակտիվ թափոնների կուտակման խնդիրը։ Եվ, ինչը նույնպես չափազանց կարևոր է, այն էապես կլուծի ուրանի մատչելիության հարցը»,- ասել է նա։ Նախագահը նշել է, որ Ուլյանովսկի մարզում ստեղծվող միջազգային հետազոտական կենտրոնում նախատեսվում է փակ ցիկլով ատոմային էներգիայի համար նախատեսված առաջադեմ նյութերի ամբողջ սպեկտրի փորձարկում։ «Եվ մենք հրավիրում ենք տարբեր երկրների գիտնականների համագործակցել այնպիսի տեխնոլոգիաների մշակման շուրջ, որոնք առանց չափազանցության կբերեն միջուկային էներգիայի նոր դարաշրջան», - հավելել է Պուտինը։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
44508.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
43408.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21306.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
44502.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
44301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
22121.10.2026, 22:30
