«Իր պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ն միայնակ է պայքարում Արևմուտքի դեմ»․ Լավրով
![]() Առաջին անգամ իր պատմության մեջ Ռուսաստանը միայնակ է պայքարում ողջ Արևմուտքի դեմ, ուստի մենք չենք կարող թույլ տալ թուլություն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք շատ անելիքներ ունենք։ Դրանցից ամենակարևորը թշնամուն հաղթելն է։ Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է պայքարում ողջ Արևմուտքի դեմ։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք մեզ վրա»,- ասել է Լավրովը։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ռազմական գործողություններից բացի այլընտրանք չուներ, քանի որ երկրի համար կարևոր են ոչ միայն տարածքները, այլև դարեր շարունակ այնտեղ ապրած և ռուսական մշակույթի և լեզվի կրող հանդիսացող մարդիկ։ «Մենք պնդում ենք այն, ինչը մեր օրինական պահանջն է՝ ապահովել մեր անվտանգությունը. Ուկրաինային ՆԱՏՕ չներգրավել, ՆԱՏՕ-ի ընդլայնում ընդհանրապես չպետք է լինի։ Եվ, իհարկե, մեր Սահմանադրությամբ ամրագրված իրողությունների ճանաչումը բացարձակապես անվիճելի պահանջ է»,- ասել է Լավրովը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
