Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

««Զանգեզուրի միջանցք»-ը՝ ՌԴ-ի և Իրանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան նախագիծ է»․ Վելայաթի

483
Կիրակի, 27 հուլիսի, 2025 թ., 12:13
««Զանգեզուրի միջանցք»-ը՝ ՌԴ-ի և Իրանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան նախագիծ է»․ Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին համոզմունք է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները, փոխանցում է Tasnim-ը։ «Իրանն ամենաբարձր մակարդակով արտահայտել է իր դեմ դիրքորոշումը և նույնիսկ սահմաններին զորքեր ուղարկելով և զսպման վարժանքներ անցկացնելով ցույց է տվել, որ ազգային անվտանգության պաշտպանությունը մեր կարմիր գիծն է»,- նշել է նա։