Մեծ Բրիտանիայի պատգամավորները կոչ են անում ճանաչել Պաղեստինը
![]() Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մեկ երրորդից ավելին՝ ինը քաղաքական կուսակցությունների 221 պատգամավոր, ստորագրել են վարչապետ Քիր Սթարմերին ուղղված համատեղ նամակ, որով կոչ են անում ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը: «Չնայած մենք գիտակցում ենք, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի չէ ապահովել ազատ և անկախ Պաղեստին, Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչումը զգալի ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցությունը», - ասվում է պատգամավորների նամակում, որը հրապարակվել է Guardian-ի կողմից ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 25-ին։ Նամակի հեղինակները նաև վստահություն են հայտնել, որ Լոնդոնի կողմից նման անկախության ճանաչումը կունենա «հատկապես հզոր ազդեցություն», հաշվի առնելով այն փաստը, որ Մեծ Բրիտանիան էր կառավարում տարածքը, նախքան դրա արաբական և հրեական մասերի բաժանվելը: Պատգամավորների հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Շոտլանդիա կատարած չորսօրյա այցի ժամանակ, որի ընթացքում հուլիսի 28-ին նախատեսված է հանդիպում Քիր Սթարմերի հետ։ Թերթի տվյալներով՝ փոխվարչապետ Անժելա Ռեյները, ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը և արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին նույնպես պաշտպանում են, որ բրիտանական կառավարությունը Ֆրանսիայի հետ միասին առաջատար դեր ստանձնի Պաղեստինի պետություն ստեղծելու հարցում, գրում է Guardian-ը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
