«Պետք է լինենք Ռուսաստանի հետ․ այլընտրանք չունենք»․ Արա Աբրահամյան
![]() «Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատմականորեն լինելով նրա ամենամոտ երկրներից մեկը»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իրականությունն այլ է, կարծում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, այսօր մենք այլընտրանք չունենք։ Բացի այդ, իրավիճակն այնպիսին չէ, որ մեզ ամենուրեք սպասեն, հրավիրեն, և մենք ընտրենք։ Մեզ ոչ ոք չի հրավիրի, մենք նրանցից ենք հարցնում։ Եվրոմիությունն ասում է՝ այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ են նրանք այդպես ասում։ Նույն պատճառով, որ այսօր ուկրաինացիներին փող և զենք են տալիս՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին նույն բանն են առաջարկում, բայց նա դա չի հասկանում։ Ես վախենում եմ, որ նա վերջնականապես կոչնչացնի պետությունը», - ասել է Աբրահամյանը։ «Բայց մենք ունենք քաղաքական համաձայնագրեր, փաստաթղթեր, Հայաստանը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ երկրներից մեկն է, ուստի սա Հայաստանի ներքին գործը չէ: Ցավոք, այսօր մենք պետք է պաշտպանենք նաև մեր շահերը Ռուսաստանում», - ասել է Աբրահամյանը՝ շարունակելով․ «Մենք ռուսներ ենք, նույնիսկ եթե մեզանից շատերը, ինչպես ես, ունեն Հայաստանի քաղաքացիություն: Ռուսաստանը մեր հայրենիքն է», - ընդգծեց Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը չունի սփյուռքի հետ կառուցողական աշխատանքի ծրագիր: Միության նախագահը հիշեցրել է, որ նույնիսկ մինչև Փաշինյանի իշխանության գալը ընդունվել են օրենքներ, որոնք զրկել են քաղաքացիներին հանրապետությունից դուրս քվեարկելու իրավունքից: «Ինչ վերաբերում է սփյուռքի վերաբերմունքին Հայաստանում ստեղծված իրավիճակի նկատմամբ, այն վատ է: Նրանք ասում են՝ մենք գնում ենք Եվրոպա, Արևմուտք, Ամերիկա: Եվ ես մի անգամ թվարկեցի 20 պատճառ, թե ինչու պետք է լինենք Ռուսաստանի հետ: Պատերազմից առաջ (2020 թվականին Ղարաբաղում) Փաշինյանը հեռացրեց պրոֆեսիոնալ առաջնորդներին, ամեն ինչ արեց, որպեսզի մենք կորցնենք Ղարաբաղը», - ասել է Աբրահամյանը: Միության նախագահը աբսուրդ է համարում Փաշինյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներում շրջանառվող թեզերը՝ Մոսկվայի մեղքի մասին՝ Երևանի բոլոր խնդիրներում. «Նախկինում բնակչության 90-95%-ը ռուսամետ էր, բայց հիմա, ցավոք, ժողովուրդը վախենում է», - ասել է։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
