«Եթե բանակցությունները շարունակվեն, լույս թունելի վերջում կլինի». Հաքան Ֆիդան
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում հույս ունի, որ «լույս կերևա թունելի վերջում», եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունները շարունակվեն։ «Եթե բանակցությունները շարունակվեն, լույս թունելի վերջում կլինի», - NTV հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունն ունի «շատ լուրջ տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ»։ «Մարդասիրական ողբերգությունից բացի, մենք բախվում ենք մի իրավիճակի, որը կհանգեցնի միջազգային ասպարեզում ավելի մեծ պատերազմի և պառակտման։ Սա դժվար և թանկ պատերազմ է։ Պատերազմ, որում ամեն ինչ օգտագործվում է, բացի միջուկային զենքից»,- նշել է Ֆիդանը։ Նա հավելել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլի ընթացքում քննարկվել են այն պայմանները, որոնց ներքո առաջնորդները կարող են հանդիպել։ «Սկզբունքային համաձայնության են հասել Թուրքիայում գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ, բայց բանակցությունների պատվիրակությունները շատ աշխատանք ունեն անելու իրենց դիրքորոշումների տարբերությունների պատճառով։ Հիմա, երբ նրանք հանգիստ խոսում են, ես տեսնում եմ փոխզիջում գտնելու ցանկություն։ Եթե սա շարունակվի, կարծում եմ, որ կհայտնվի ժամանակավոր լուծում», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
