10 պետություն դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար
![]() Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել: Թուրքիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Նիգերիան, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստորագրել են այդ հայտարարության տակ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի միակողմանի քայլը որևէ իրավական հետևանք չունի և չի կարող փոխել գրավված պաղեստինական տարածքների իրավական կարգավիճակը: Կողմերը կրկին հաստատել են, որ Իսրայելը ոչ մի կերպ որևէ իրավասություն չունի գրավված պաղեստինական տարածքների նկատմամբ, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը՝ ստանձնել իր իրավական և բարոյական պարտավորությունները և կանգնեցնել Իսրայելի այն ապօրինի քաղաքականությունը, որը նպատակ ունեն ուժով փաստ ստեղծել և խաթարել արդար ու մշտական խաղաղության ու երկու պետության սկզբունքով լուծման հեռանկարները: Կողմերը կրկին հաստատել են իրենց հավատարմությունը «երկու պետություն» մոդելով լուծմանը՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններով, մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով և անկախ ու ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
