«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր կկնքեն»․ #Maan
![]() Առաջիկա օրերին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական կողմի միջև կստորագրվի հրադադարի և որոշ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնել է արմատական շարժմանը մոտ կանգնած Maan գործակալությունը։ Ըստ գործակալության աղբյուրների՝ «համաձայնագիրը կստորագրվի և կհայտարարվի այս շաբաթ, ամենաուշը՝ հաջորդ շաբաթվա սկզբին»։ Գործակալությունը նշում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է առաջարկին, որը ենթադրում է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատում և այդ ընթացքում 10 պատանդի փոխանցում իսրայելական կողմին։ Գործակալությունը չի բացառել, որ հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը կարող է հայտարարվել «հաջորդ կիրակի, և հնարավոր է՝ ուրբաթ, եթե համաձայնագրի բոլոր մանրամասները վերջնականապես համաձայնեցվեն»։ Կատարում ընթացող անուղղակի բանակցություններում ներկայացված վերջին նախաձեռնության շրջանակներում՝ 60-օրյա հրադադարի ընթացքում արմատականները իսրայելական կողմին կհանձնեն10 պատանդների, ինչպես նաև Գազայում սպանված18 գերիների մարմիններ։ Իսրայելը պարտավորվում է բանտից ազատ արձակել երկարաժամկետ պատիժ կրող 150 պաղեստինցիների, ինչպես նաև 1100 արաբների, որոնք ձերբակալվել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին անկլավում Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր։ Բացի այդ, համաձայնագրերի համաձայն, անկլավի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը զգալիորեն կավելանա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
