«Մենք հեռանում ենք․ 3 ժամ է թույլ չեն տալիս տեսնենք մեր պաշտպանյալներին»․ փաստաբաններ
![]() Ինչպես հայտնել ենք ՀՅԴ երիտասարդներ են ձերբակալվել, տեղափոխել Երևան քաղաքի քննչական վարչություն։ Փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել իրենց պաշտպանյալների հետ։ Նրանք արդեն 3 ժամ է Քննչականի դիմաց սպասում են։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով ամեն օր բախվում են մի իրավիճակի, երբ արդեն գործ չունենք իրավունքի ու իրավաբանության հետ և որ այս ամենը շոու է. «Վստահ եմ, որ այս շենքում պրոֆեսիոնալ իրավաբաններ են, նրանք այս վարույթի նյութերին ծանոթանալով ու տղայի ցուցմունքը լսելուց հետո լիարժեք հասկացել ու պատկարացրել են, որ խոսք է գնում ընդամենը սպորտաձևի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ շեշտելով, որ սպորտային խաղերի համար նախատեսված ինչ-որ գնդերի համար են ձերբակալել երիտասարդներին։ Նա ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանի պաշտպանն է։ Հարությունյանի խոսքով այս ամենը շոու է՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց՝ պաշտպաններով որոշել են հեռանալ, քանի որ քննչական կոմիտեում չունեն անելիք։ «Մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրեցինք, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու, նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել, հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը»,- ասաց նա։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
