«Պուտինը հեռատես գործիչ է»․ Լավրովը՝ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի մասին
![]() «Իսկապես քաղաքավարի մարդը, հեռատես քաղաքական գործիչը չի հրաժարվում երկխոսությունից»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույցը։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ է Կրեմլը, չնայած ամեն ինչին, պատասխանել Ֆրանսիայի նախագահի կոչին, Լավրովը պատասխանել է․ «Պատասխանը կայանում է այն սկզբունքներում, որոնցով առաջնորդվում է Ռուսաստանի նախագահը։ Իսկապես քաղաքավարի մարդ, հեռատես քաղաքական գործիչ, որը երբեք չի հրաժարվում երկխոսությունից՝ ինչ-որ օպորտունիստական, գաղափարախոսական բնազդների համար։ Այսքանը»։ Սերգեյ Լավրովը չի բացահայտել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև զրույցի մանրամասները՝ հիշեցնելով, որ Կրեմլը մանրամասն խոսել է զրույցի հիմնական թեմաների մասին, և «մնացած ամեն ինչ դիվանագիտական ավանդույթի հարց է»։ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և տևել է ավելի քան երկու ժամ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
