Վերջին 3 տարում առաջին անգամ Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ գրեթե երեք տարվա դադարից հետո։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է։ Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունն արևմտյան երկրների քաղաքականության ուղղակի հետևանք է, որոնք տարիներ շարունակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, ստեղծել հակառուսական հենարան Ուկրաինայում և հանդուրժել ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումները»,- Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ասել է Ռուսաստանի նախագահը։ Պետության ղեկավարը նշել է, որ արևմտյան երկրները «վարում են ռազմական գործողությունները երկարաձգելու քաղաքականություն՝ Կիևի ռեժիմը կերակրելով տարբեր ժամանակակից զենքերով»։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է լինի համապարփակ, վերացնի արմատական պատճառները և հիմնված լինի տեղում առկա իրողությունների վրա։ Պուտինը, նշում է Կրեմլը, «հաստատել է հնարավոր համաձայնագրերի հիմնարար մոտեցումները, որոնք պետք է լինեն համապարփակ և երկարաժամկետ, նախատեսեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացումը և հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա»։ Մերձավոր Արևելքի հակամարտության մասին Երկու երկրների առաջնորդները համաձայնել են շարունակել շփումները՝ Մերձավոր Արևելքում կարգավորման հարցում դիրքորոշումների հնարավոր համաձայնեցման նպատակով, ինչպես նաև նշել են Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ «Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմի պահպանման գործում», - ասվում է հայտարարության մեջ։ |

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
10019:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
9419:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
9518:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
13617:42
«Տասնյակ աֆրիկացիներ հրավիրում են հայրենակիցներին մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում». Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
10217:16
Բաքվում հավատարմագրված դիվանագետներն այցելել են Գանձասար. Հաջիևն այն նույնպես աղվանական է հռչակել
8817:00
