«Հեգսեթն ինքնուրույն է որոշել դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը»․ #NBC
![]() Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ինքնուրույն է որոշել դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտնել է NBC News-ը։ Ըստ հեռուստաալիքի՝ սա արդեն երրորդ անգամն է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարը նման որոշում է կայացնում։ Նախորդ դեպքերում՝ 2025 թվականի փետրվարին և մայիսին, նրա որոշումը չեղարկվել էր մի քանի օր անց։ Նշվում է, որ Հեգսեթի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին նույնպես աջակցել է կասեցմանը, քանի որ նա Ուկրաինայի հակամարտությանն ԱՄՆ-ի ներգրավվածության նվազեցման կողմնակից է։ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ընդգծել են նաև, որ Կիևին զինամթերքի մատակարարումը կասեցնելու որոշումը պայմանավորված չէ ԱՄՆ պահեստներում զենքի սպառմամբ, ինչպես հայտարարվել էր ԱՄՆ վարչակազմի կողմից։ Նրանց խոսքով՝ պաշարները նվազել են, բայց չեն հասել կրիտիկական մակարդակի։ Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի և մի քանի այլ բարձր ճշգրտության զինատեսակների մատակարարումը։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
