Լիբիայի մոտակայքում պայթել է 1 միլիոն բարել նավթ տեղափոխող տանկեր
![]() Լիբիայի ափերի մոտ պայթել է 1 միլիոն բարել նավթ տեղափոխող Vilamoura լցանավը։ Bloomberg-ը հաղորդում է, որ նավը ներկայումս քարշակվում է Հունաստան՝ վնասը գնահատելու համար։ Պայթյունի պատճառն անհայտ է, լցանավն այցելել է ռուսական նավահանգիստներ՝ նավթ բեռնելու համար։ Նավը կառավարող հունական TMS Tankers ընկերության տվյալներով՝ պայթյունը հանգեցրել է շարժիչի խցիկի ջրհեղեղի, սակայն շրջակա միջավայրի աղտոտում չի եղել, և անձնակազմն անվտանգ է։ Bloomberg-ի տվյալներով՝ Vilamoura-ն ապրիլին կանգ է առել Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստում, որտեղ բեռնել է ղազախական նավթ, այլ ոչ թե ռուսական նավթ։ Մայիսին նավը նաև Նովոռոսիյսկ նավահանգստի մոտ գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալում է եղել, որը հիմնականում նավթ է արտահանում Ղազախստանից։ Ըստ ծովային ռիսկերի խորհրդատվական Vanguard Tech ընկերության՝ տարվա սկզբից ի վեր պայթել են ևս չորս նավեր։ Բոլորն էլ վերջերս կանգ են առել ռուսական նավահանգիստներում։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
