Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

ՔԿ-ից 590000 ԱՄՆ դոլար գողանալու գործով վարչության պետ է ձերբակալվել

432
Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 20:30
ՔԿ-ից 590000 ԱՄՆ դոլար գողանալու գործով վարչության պետ է ձերբակալվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել։ «Իրավապահ մարմինների մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին ձերբակալված է գլխավոր վարչության 5-րդ վարչության պետը, որն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում»,- գրում է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590000 դոլար։

Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։