«Ռոբերտ Քոչարյանը կարող է ավելի վատը լինել, քան այսօրվա կառավարի՞չը․ ես այդպիսի կարծիք չունեմ»․ Սերժ Սարգսյան
![]() «Ես խնդրում եմ տարակարծությունները չսրել, մարդիկ ասել են՝ գնացեք ութ ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք, ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին ուշադիր հետևեք ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իմպիչմենթի հարցով «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը։ Անդրադառնալով հարցին՝ եթե վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանի թիմից կամ հենց Ռոբերտ Քոչարյանը, պատրա՞ստ են սատարել, Սարգսյանը պատասխանեց. «Այո՛, ով ուզում է գա, դուք կասկածո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ավելի վատը լինել, որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարի՞չը։ Ես այդպիսի կարծիք չունեմ»։ Նշենք, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի թեկնածության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
