Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

189
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 18:18
Մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։