«Քաղաքապետարանը լրագրողների համար խոչընդոտներ է ստեղծել»․ Արշակ Սարգսյան
176
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 15:30
![]() Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգում են, որ քաղաքապետարանի նիստերի դահլիճի նախասրահը փակվել է ձայնամեկուսիչ ապակիով, որտեղից լրատվամիջոցները հետևում և լուսաբանում են ավագանու նիստերը։ Այժմ ավագանու նիստը լսելու համար լրագրողները պետք է դիտեն քաղաքապետարանի հեռարձակումը։ «Լրագրողների համար խոչընդոտներ են ստեղծում։ Երբ բաց էր, ձայնը լսելի էր, հիմա ցանկացած պահի կարող են ձայնը անջատել և լրագրողները կտեսնեն միայն պատկերը։ Այսինքն ինչ ուզեն ցույց կտան, որ պահին կուզեն կանջատեն»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը պետք է պարզաբանի՝ թե ո՞րն է նպատակը։ Աղբյուրը` Արշակ Սարգսյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
