«Իսկ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը չեղյա՞լ են ճանաչել, որոնցով ԼՂ-ն ճանաչված է «Ադրբեջանի ռեգիոն». Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի փոքր էլ մարդիկ բացվեն, ամրապնդվելու է տպավորությունը, որ 1994 թվականին ոչ թե Ադրբեջանն է հրադադար խնդրել, այլ՝ Հայաստանը, որովհետև հունվար-փետրվար ամիսներին մարդկային ահռելի կորուստներ է կրել: Մի քիչ էլ որ ավելի անկեղծանան, խոստովանելու են, որ Հեյդար Ալիևը հրադադարին համաձայնել է մի պայմանով. Բիշքեկի «Արձանագրության» տեքստում ամրագրել, որ ռազմական գործողությունները կանգնեցվում են, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները: Այսինքն՝ բացի նախկին ԼՂԻՄ-ի՝ այդ պահի դրությամբ վերահսկվող տարածքից և Լաչինի շրջանից, մյուս բոլորը պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Սրանք իրական, պաշտոնական ստորագրություններով հիմնավորվող փաստեր են: Բայց թե այդքանից հետո ինչպե՞ս են ասում, թե Նիկոլ Փաշինյանը ստում է, ոչ մի փաստաթուղթ ԼՂ-ն Ադրբեջանի մաս չի ճանաչել, կազուսը դա է: Իսկ ի՞նչ անենք ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ճանաչված է «Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն»: «Մադրիդյան սկզբունքները» կամ «Լավրովի պլանը» ՄԱԿ-ի ԱԽ այդ բանաձևերը չեղյա՞լ են ճանաչել»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
