«Նիկոլ Փաշինյանը ստում է, չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»․ Լևոն Զուրաբյան
![]() «Քանդենք «Հայաստանը բանակցել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը» նորածին միֆը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, սակայն իրականությունը լրիվ այլ է»,- խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հրապարակ եկած միֆերից՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Ղարաբաղի անկախության հարցը չեն փորձել լուծել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով, քանի որ ի սկզբանե պարզ է եղել, որ պարտվելու են, իրավական լուծման շանս չկա, մեծամասնությունը Ադրբեջանի կողմից էին, և անհնար էր վերահսկել այնտեղ ընթացող քննարկումները։ «ՄԵնք որոշեցինք, որ եթե կարողանանք հարցը տեղափոխել ԵԱՀԿ-ի հովանու տակ, մենք սկսելու ենք վերահսկել դիվանագիտական գործընթացը, այսինքն որևէ անցանակալի լուծման դեպքում կկարողանանք մեր քվեարությամբ դադարեցնել։ Եվ իսկապես սա փայլուն լուծում էր։ 1992 թվականին մենք անդամագրվեցինք ԵԱՀԿ-ին, ներսում ստեղծվեց Մինսկի խումբը և այդ պահից սկսված ընդունվեց որոշում, որ մենք բացառելու ենք որևէ փաստաթղթում Ղարաբաղի անդամակցությունը Ադրբեջանին կամ որևէ բառակապացություն, որ գրված է ԼՂ, իսկ փակագծում՝ Ադրբեջանի Հանրապետություն»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ բազմամյա գործունեության ընթացքում չկա մի փաստաթուղթ, որում ԼՂ-ի կողքին գրված լինի Ադրբեջան։ «Մեր դիվանագետներն ունեցել են հստակ հանձնարարական՝ ոչնչացնել նման ցանկացած փաստաթուղթ՝ վետոի կիրառմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ասածը կատարյալ սուտ է, մեր դիվանագետները երբեք թույլ չեն տվել որևէ փաստաթուղթ, որտեղ ԼՂ-ն նշվի Ադրբեջանի մաս»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
