«Անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները». Լարիսա Ալավերդյան
![]() Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը տարածել է հայտարարություն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները։ «2025 թվականի մայիսի 8-ից ականատեսն եմ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավոր Հովհաննես Սաֆարյանը հետապնդում լրագրողների միության անդամ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին: Հետապնդման տեսակն իր մեջ ներառել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ՝ խոշտանգում և անմարդկային, անձը նվաստացնող վերաբերմունք, ապօրինի ազատությունից զրկում, արդար դատաքննության իրավունքի ոտնահարում, կարծիքն արտահայտելու ապօրինի սահմանափակում/միջամտություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն: Երեկ պարզվեց, որ այս «ահռելի» քանակով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին միացել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունն՝ ի դեմս ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Հեղինե Մարտիրոսյանի: Լիլիթ Աղեկյանին հետապնդելու համար Հայաստանի Հանրապետությունում 25 տարի անընդմեջ գործող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը նույնպես ընկավ հարվածի տակ: Հեղինե Մարտիրոսյանի կողմից Լիլիթ Աղեկյանին իր ներկայացուցչի՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ կոնֆիդենցիալ տեսակցություն թույլ չտալն ապօրինի միջամտություն է Եվրոպական դատարան անհատական գանգատ ներկայացնելու համար: Անձն ով պնդում է, որ դարձել է Կոնվենցիայով ճանաչված իրավունքների պայմանավորվող կողմի՝ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության թույլ տված խախտման զոհ, ապա Բարձր պայմանավորվող կողմը պարտավոր է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը: Կոչ եմ անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը՝ անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները, Լիլիթ Աղեկյանի գործի վերաբերյալ ճշմարիտ և համապարփակ հաշվետվություն ներկայացնել, Լիլիթ Աղեկյանի իրավաբանական օգնության տրամադրման հարցին շտապ լուծում տալ: Ի վերջո կանգ առնել՝ անհապաղ վերջ դնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ տիրող անպատժելիությանը»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
