«Արաբական միապետությունները ստանձնում են Թրամփի «տնտեսական հովանոցի» դերը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինչպես խոստացել էի, անդրադառնամ Թրամփի մերձավորարևելյան այցին: Ես մինչ այդ, խոսելով սպասվող այցի մասին, նկատել էի, որ Թրամփը օգտագործել է «պատմական այց» ձևակերպումը: Նշել է, որ դա, թերևս, միայն տեղեկատվաքարոզչական մոտիվ չէ՝ հնչեղություն հաղորդել այցին: Ինչպես ցույց տվեց այցի, այսպես ասած, ֆինանսատնտեսական վիճակագրությունը, այն իրոք առնվազն ունի պատմականության մեծ պոտենցիալ: Թրամփը Սաուդյան Արաբիայում, Կատարում և Էմիրություններում համախառն կնքել է ավելի քան 2 տրիլիոն դոլարի ներդրումային համաձայնագրեր, որոնք ներառում են ամերիկյան արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերությունը, նաև ինովացիոն ոլորտները, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Այլ կերպ ասած, դատելով այդ փաթեթներից, արաբական միապետությունները պայմանավորվում են Թրամփին «տնտեսական հովանոց» պարզելու մասին, ստանձնում են Թրամփի «տնտեսական հովանոցի» դերը: Դա նշանակում է, որ նրանք դե ֆակտո, քաղաքական իմաստով ձեռք են բերում ամերիկյան քաղաքականության բավականին տպավորիչ «բաժնեմաս»: Ի՞նչ կարող է նշանակել դա իր հերթին: Նշանակել այն, որ արաբական այդ «բաժնեմասը» ըստ էության հակակշռելլու է հրեականին, բնականաբար՝ նաև լոբբիստական ներուժի իմաստով: Կարծում եմ պատկերացնում եք, թե ինչ իրապես պատմական շրջադարձային պրոցեսի հետ կարող ենք գործ ունենալ այդ՝ առաջին հայացքից հերթական մի մերձավորարևելյան այցի պարագայում: Եվ մի հատկանշական դետալ էլ․ Հիլարի Քլինթոնը անդրադարձել էր Թրամփին Բոինգ - 747 օդանավ նվիրելու՝ Կատարի քայլին, որի արժեքը մոտ 400 միլիոն դոլար էր: Քլինթոնը կոչ էր արել հանրությանը, թե այդպիսի նվերը հենց այնպես չեն անում: Գործնականում, ձախուլտրալիբերալ-գլոբալիստական թևի վառ ներկայացուցիչ Հիլարի Քլինթոննին անհանգստացնողը թերևս հենց այն ուժերի բալանսի շրջադարձային մեկնակետն է, որի մասին խոսեցի վերևում: Ընդ որում, Կատարն էլ հայտարարել էր, որ օդանավը նվեր չէ, այլ գործարք: Թրամփը օդանավը հանձնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ենթակայությանը: Բնականաբար, ուժերի բալանսի վերափոխման այդ տենդենցը լինելու է հայելային: Այսինքն, ստանձնելով Թրամփի քաղաքական իշխանության «տնտեսական հովանոցի» հանձնառություն, արաբական միապետությունները դրա դիմաց անշուշտ ստանալու են Թրամփի ավելի մեծ աջակցություն իրենց ռեգիոնալ դերի առումով: Այստեղ ուզում եմ վերստին հիշեցնել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Թրամփի մերձավորարևելյան այցին անմիջապես նախորդող խոսքը, որ Իսրայելին գուցե ժամանակն է հրաժարվել ամերիկյան անվտանգային աջակցությունից: Ըստ էության, այս խորքային վերափոխման միտումն է, որ առավել ուշագրավ է դիտվել ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան այցի համատեքստում: Բնականաբար, այն ունեցել է նաև ընթացիկ օրակարգային կարևոր բաղադրիչներ, ինչպես օրինակ Սիրիան: Բայց դրանք, թերևս, լայն իմաստով տեղավորվելու են վերը նշածս գլոբալ բալանսի վերափոխման տրամաբանության մեջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
