«Ուրացողների ձեռքով մեր հաղթանակը դարձել է ոչինչ»․ Բագրատ Սրբազան
![]() «Ուրացողների ձեռքով մեր հաղթանակն այս պահին դարձել է ոչինչ. մեր հաղթանակը, կենսագրությունն ու պատիվը գողացան»,- «Եռաբլուր»-ում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Այդուհանդերձ մեր հերոսների սխրագործությունն ու հերոսությունը չեն կարող մեզնից խլել ու ջնջել մեր կյանքից։ Այսօր նշում ենք 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև, և հատկապես Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի հիմնադրման օրը»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ այդ հաղթանակները պետք է ետ նվաճել, և որ դրանք չպետք է հուշ դառնան։ «Մենք կոչում ունենք՝ մեր տղաներին հաղթանակ, երազ ու հայրենիք վերադարձնելու»,- ասաց Սրբազանը։ Նրա խոսքով Արցախի կորուստն ու բոլոր դժբախտությունները որպես խարան դաջված են օրվա իշխանությունների ճակատին, անկախ նրանից, թե ինչ են խոսում։ «Մուրացիկ խաղաղություն չի լինում, սպանող, քայքայող խաղաղություն չի լինում, այն ձեռք է բերվում հաղթանակով։ Սա ոչ մեկի հայրական տունը չի, որ ինչ-որ բան հանձնեն և դրա դիմաց խաղաղություն ստանան։ Այդ հաղթանակին պետք է պատրաստվել»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ չարիքի իշխանության պատճառով ենք զրկվել խաղաղությունից։ «Մեր պատիվն ու տունը պետք է վերականգնենք... Օրեր առաջ խոսում էին տարբեր պետությունների, հատկապես ՌԴ-ի գործակալ լինելու մասին, այսօր վազելով գնացել են ՌԴ»: Աղբյուրը` «Սրբազան պայքար» |
ICAO-ն ՌԴ-ին ճանաչել է Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավոր
6800:27Վերջին 10 տարում առաջին անգամ Google-ը թարմացրել է իր ապրանքանշանը
8000:03«Ոչ մի գումար չարժի, որ մնաս հավիտենական անեծքի տակ». Տիգրան Քոչարյան
70Երեկ, 23:54Ոսկե զուգարանակոնքերով հայտնի դարձած պաշտոնյային դատապարտել են 20 տարվա ազատազրկման (լուսանկար, տեսանյութ)
105Երեկ, 23:38Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ստամբուլի հանդիպման առանցքային կետերը
107Երեկ, 22:08«Մայր ու որդի մայթին կանգնած՝ խփեցին, կես մարդ սարքեցին». Շիրակի փողոցի բնակչուհի (տեսանյութ)
118Երեկ, 21:35