«Աղոթք բարձրացրեցինք նաև Բաքվում պահվող մեր հայորդիների համար»․ Գարեգին Բ
212
Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ., 11:24
![]() Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման նվիրական այս օրը, հաղթանակի և խաղաղության տոնին, մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև Հայրենական պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների ու Բաքվում պահվող, գերեվարված հայորդիների, նրանց սիրելիների համար։ Աղոթք բարձրացրեցինք՝ Բարձրյալից հայցելով, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու բոլոր դժվարությունները, բարեշեն դարձնի մեր հայրենի երկիրը»։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
