Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի հիմնանորոգման նպատակով սուբվենցիայի տրամադրման հանգամանքը և պաշտոնական փաստաթղթերում խեղաթյուրել է վերանորոգման ենթակա տարածքի իրական տեղադիրքը: Արդյունքում վերանորոգման ենթակա փողոցի փոխարեն հիմնանորոգվել է իր բնակության վայրի ճանապարհահատվածը: Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, համայնքի ղեկավարը, հանդիսանալով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է հանձնաժողովի ակտը՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման ենթակա ճանապարհը: Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Սարատակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով, իսկ նրան օժանդակած տեղակալին և համայնքի ավագանու անդամին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445–րդ հոդվածի 1–ին մասով: Վերը նշված երեք անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
