«Եթե մամուլով առաջնորդվեմ, ձեզ կախաղան պիտի հանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալները». Նիկոլ Փաշինյանը` ընդդիմությանը
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում նկատեց. «Նիկոլ Փաշինյանն այստեղ հպարտանում է, թե Wizz Air-ի ուղղություններն ավելացել են: Հիշենք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4,5 միլիարդ էր տրամադրել Fly Arna ավիաընկերությունն ստեղծելու համար, այն տապալվել է և հարկատուների գրպանից այդքան գումար մսխվել է: Եվ դեռ ՀՀ-ին դատի են տվել: Air Arabia-ն, որ մաս էր կազմում այս կազմակերպությանն, պնդում է, որ եղել են որոշակի խոստումներ Փաշինյանի կողմից, որոնք չեն իրականացվել և այդ հիմքով էլ ՀՀ-ին դատի են տվել: Աննա Գրիգորյանը նաև տարակուսեց, թե ինչ հպարտանալու բան կա, որ մեդիաներում կոռուպցիոն բացահայտումներ են արվում. «Հպարտանալու առիթ կլիներ, եթե իրավական հետևանք լիներ, ԱՆԻՖ-ով մի մեղադրյալ չկա։ Եթե չկա, եկել ի՞նչ եք ասում։ Ի՞նչ կոռուպցիայի հետից գնալ... Ի՞նչ բյուջե լցնել կոռուպցիոն նախկին սխեմաների համար։ Դուք էդ քաղաքական կամքը չունեք, ձեր թիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա ուղիղ ասեք»։ Փաշինյանն էլ հայտարարեց, թե հպարտանալու բան կա, որ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքում 34-րդ տեղում է։ «Ինչ մնում է բացահայտմանը, դա սկսում է հրապարակայնությունից, բոլոր այն դեպքերում, երբ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, քրեական պատասխանատվության մարդը ենթարկվում է։ ՀՀ-ում մամուլը չի դատական իշխանություն, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվենք, ձեզ կախաղան էինք հանել ու Հայաստանից արտաքսել էինք։ Բա ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ինչ գործ ունեք դուք էս դահլիճում նստած։ Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ՝ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»,- հունից դուրս եկավ վարչապետը։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
