Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել
![]() Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել են Քննչական կոմիտեից: Մասնավորապես՝ ավտոմեքենաների բախման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելուն, ինչը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած «Toyota» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ |
«Ո՞վ է ֆինանսավորում «Խոսնակ»-ին և մղում ատելության խոսք տարածելուն». Արամայիս Աղաբեկյան
8001:24«Մարդ էլ դավթարով գնա Հ1 ու էդպես էլ իր մեջ ուժ չգտնի ասելու՝ ներողություն». Հռիփսիմե Ջեբեջյան (տեսանյութ)
8400:42«Բլոգեր Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ». Արամայիս Աղաբեկյան
7400:36Համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի տարօրինակ շարժումները պատկերող տեսանյութ (տեսանյութ)
7100:12Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. հայտարարություն
71Երեկ, 23:24Anonymous-ը քիբերհարձակում է գործել Կրեմլի վրա՝ Ուկրաինային աջակցելու համար
124Երեկ, 23:15