Պետբյուջեի միլիոններով ստեղծված «ԱՌՖԻ» ընկերությունը 2,5 տարի անց կլուծարվի
![]() «Հետք»-ը գրում է. «2022թ. նոյեմբերին հիմնադրված «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, որը պետական ընկերություն է, և որի կայացման համար պետբյուջեից միլիոնավոր դրամներ են ներգրավվել, առաջիկայում՝ իր ստեղծումից 2,5 տարի անց, կլուծարվի: «ԱՌՖԻ» ընկերության (ARFI անունն առաջացել է Armenia Financed անվան կրճատումից) 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով: Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի պետական բաժնետոմսերի կառավարումն էլ հանձնված է ՊԳԿԿ-ին: Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ ու քրեական վարույթի առանցքում, ֆոնդը հիմնած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց ազատվել նրանից՝ այն տանելով լուծարման: 2024-ի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Այդուհանդերձ, Կառավարության որոշման մեջ «ԱՌՖԻ»-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի նվիրատվության մասին որևէ կետ չկա, այսինքն՝ դրա բաժնետոմսերը մնացել են ԱՆԻՖ-ի հաշվեկշռում: Փոխարենը գործադիրը որոշել է, որ ԱՆԻՖ-ն իրեն պատկանող ոչ նյութական ակտիվները պետք է նվիրի «ԱՌՖԻ» ՓԲԸ-ին, այլ կերպ ասած՝ դրանք մի պետական ընկերությունից փոխանցվել են մյուսին: Ոչ նյութական ակտիվ ասելով՝ պետք է հասկանալ ARFI հարթակն ու դրան առնչվող հավելվածները, որոնց հաշվեկշռային արժեքը գործադիրի 2024թ. օգոստոսյան որոշման մեջ նշված է 224 մլն դրամ: Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացել ենք, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2024-ի սեպտեմբերի 19-ին: «Նախագիծը (նկատի ունի ARFI հարթակը – հեղ.), որը կարող է ունենալ ռազմավարական և համակարգային նշանակություն Հայաստանի տնտեսության և սփյուռքից առցանց ուղղակի օտարերկրյա ներդրումների հավաքագրման համար, ակտիվորեն թաղվում է ծրագրի ներկա ղեկավարների կողմից,- ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության մասին փետրվարի վերջին «Հետքին» ուղարկված նամակում ասել է նախկին փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանն ու հավելել,- ես տեղեկություն եմ ստացել, որ ներկա ղեկավարները նախագիծը վաճառելու մի շարք անհաջող փորձեր են կատարել և, ի վերջո, ցանկանում են լուծարել Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը, որի ստեղծման վրա մեծ գումարներ են հատկացվել բյուջեից, և բարձրակարգ մասնագետներ շուրջ 4 տարվա աշխատանք են կատարել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
240Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
131Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
197Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
31724.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
38724.09.2026, 21:24
