«Մոսկվան խաղաղության կոչերով շարունակում է վերահսկողության պահպանման քաղաքականությունը»․ Արման Բաբաջանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զախարովայի՝ Երևանի և Բաքվի զսպվածության վերաբերյալ հայտարարությունը վեր է տրամաբանական պարզ ընկալումից։ Այն հնչում է խաղաղ ժամանակ, երբ սահմանին լուրջ բախումներ չկան, երբ իրականում իրավիճակը վերահսկելի է և հարաբերականորեն կայուն։ Իսկ երբ 2022-ի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը հարձակում էր իրականացնում Հայաստանի տարածքի վրա, երբ զոհվում էին տասնյակ զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ, երբ վառվում էին գյուղեր ու թալանվում տները՝ ռուսական կողմը ոչ միայն չէր հնչեցնում զսպվածության կոչեր, այլ բառացիորեն հրաժարվում էր արձագանք տալ, հայտարարելով, թե «սահմանի տեղը չգիտի»։ Այդ նույն պահին անարձագանք էր մնում նաև ՀԱՊԿ-ը՝ ի ցույց դնելով իր մերկությունը։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
