Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Քո քանդածը վերականգնել անհնար է»․ Գագիկ Համբարյան

174
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 13:36
«Քո քանդածը վերականգնել անհնար է»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նսիտին հնչեցրած խոսքերին, գրել է․ «Սկսենք նրանից, որ նախ՝ դու ինքդ ես թերուս ու մարտնչող տգետ, որի ապացույցները հենց դու ես ներկայացնում գրեթե ամեն օր։
Երկրորդը՝ այո՛, հասարակության ինչ֊որ մի շերտն այնքան անգրագետ է, որ այսքան արհավիրքներից և կորուստներից հետո, որը քո նմանը բերեց Հայաստանի և հայության գլխին, դեռ սատարում են քեզ... Դա տգիտության բարձրագույն աստիճանն է։ Նիկո'լ Անհող, հենց այս մասաան է քո ընտրազանգվածը ու դու շատ ուրախ ես, որ այդ տգետ մասսան կա։
Երրորդը՝ քո թիմը հիմնականում տգետների և կարիերիստների կոմգլոմերատ է, քանի որ դու ես թիվ մեկ տգետն ու կարիերիստը և մեխանիկորեն քո կողքին քո նմաններն են հավաքվում... Ոչ մի գրագետ ու նորմալ մարդ քեզ հետ ոչ թե չի համագործակցի, այլ նույնիսկ մոտիկ չի գա։
Իսկ ինչ մնում է նույն դասարանում 7 տարի մնալուն, ապա ասեմ, որ ստում ես...Մենք հետ ենք շպրտվել տասնյակ տարիներով ու քո քանդածը վերականգնելը շատ դեպքերում անհնարին է...

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան