Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե անարխիա է այս երկրում, մենք էլ անարխիկ ձևով հակազդեցություն ցույց կտանք»․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչ

210
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 12:36
«Եթե անարխիա է այս երկրում, մենք էլ անարխիկ ձևով հակազդեցություն ցույց կտանք»․ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչ

Ինչպես հայտնել էինք, Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ բողոքելով կառուցապատողներից։ «Քանի որ վարչապետի հանձնարարականով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում է ստեղծվել աշխատանքային խումբը, որը պետք է զբաղվեր Անաստաս Միկոյան 64 հասցեի բազմաբնակարան շենքի խնդիրներով, պահանջել ենք, որ հանդիպում լինի Տիգրան Խաչատրյանի հետ։ Ներկայացնենք խնդիրների լուծման պահանջները»,- նշել է բնակիչներից մեկը՝ ընդգծելով․ «Եթե մեզ այսօր որևէ պաշտոնյա չընդունեց, անցնելու ենք ծայրահեղ քայլերի։ Եթե մեր իրավունքները մեր կառավարության համար զրոյական տեղ ունեն, ուրեմն ինչո՞ւ պետք է մյուսների իրավունքները մեր իրավունքներից բարձր դասենք։ Եթե անարխիա է այս երկրում, մենք էլ ուրեմն անարխիկ ձևով հակազդեցություն ցույց կտանք»։

«Եթե անարխիա է այս երկրում, մենք էլ անարխիկ ձևով հակազդեցություն ցույց կտանք»․ բնակիչ