«Կա վիրտուալ, հորինված Հայաստան և կա իրական կյանք»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Գյումրու ու Փարաքարի ընտրությունները և էլի շատ ու շատ այլ ցուցիչներ խոսում են այն մասին, որ Հայաստանն այսօր երկփեղկված է՝ կա վիրտուալ, սոցցանցային, հորինված Հայաստան և կա մի Հայաստան, որտեղ բոլորովին այլ տրամադրություններ ու իրավիճակ է տիրում, որտեղ շիտակ հարաբերություններ են և իրական կյանք կա: Վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանում ճղճիմ ու փոքրոգի քննարկումներ են, գզվռտոց, շոուներ, փիառ, ատելության խոսք, հային հայի դեմ հանելու, մի կտոր հացի համար իրար կոկորդ կրծելու, անհասցե ստատուսների ու իրար պախարակելու մթնոլորտ: Իսկ իրական Հայաստանում (չշփոթել՝ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հետ) առողջ, ստեղծարար մթնոլորտ է՝ միմյանց նկատմամբ հարգանքի, արցախցիների հանդեպ սիրո, հայրենիքի հանդեպ նվիրումի, թշնամու հանդեպ անհաշտ լինելու մթնոլորտ: Այս Հայաստանն ուզում է օր առաջ երկրում իշխանափոխություն անել, հասկանում է, թե որտեղից են գալիս մեր պետության դեմ ուղղված վտանգները և գիտի, թե որն է լուծումը: Այս Հայաստանում չեն սիրում կեղծիքն ու երեսպաշտությունը, չարությունն ու ինտրիգները: Այս Հայաստանում գիտակցում են, որ մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, եւ մեզ իրական դաշնակիցներ են պետք, իսկ դարավոր թշնամին երբեք չի կարող դաշնակից լինել, հրաժարվել իր վաղեմի՝ Հայաստանը ոչնչացնելու, երազանքներից: Պարզ, աշխատող, արարող մարդիկ են այս Հայաստանում, որոնք եթե անգամ մտնում են Ֆեյսբուք, համացանցային այդ պղտոր ու հակամարդկային իրարանցմանը լուրջ չեն վերաբերվում: Գիտեն, որ սոցցանցերում գրված սրտաճմլիկ ստատուսներով չի որոշվելու մեր երկրի ճակատագիրը, ոչ էլ սոցցանցային պատերազմներում ենք հաղթելու թշնամուն, և անգամ ներընդդիմադիր շրջանակների պայքարի ճակատագիրն այստեղ չի որոշվելու: Եվ իշխանություն երկրում ձևավորելու է, ապագա կառուցելու է այս իրական Հայաստանն ու իրական հայաստանցին»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
