Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանի և նրա կառավարության տգիտության վերբերյալ այսօր ձևավորվեց համազգային կոնսենսուս»․ Լևոն Զուրաբյան

227
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 15:18
«Փաշինյանի և նրա կառավարության տգիտության վերբերյալ այսօր ձևավորվեց համազգային կոնսենսուս»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ես յոթ տարի ա մնացել եմ նույն դասարանում: Եթե ես սովորեի, էս ելույթը վեց տարի առաջ կունենայի: Ես յոթ տարի մնացել եմ առաջին դասարանում: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն և տգիտություն: Մարդիք գիտելիքի պակաս ունեն, որովհետև մենք տգետ ենք... Սա վերաբերվում ա բոլորին՝ ինձնից սկսած մինչև էս կառավարության բոլոր անդամները»։
Սա մեջբերումներ են վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթից ՀՀ կառավարության նիստին:
Փաստորեն, Փաշինյանի և նրա կառավարության տգիտության վերբերյալ այսօր ձևավորվեց համազգային կոնսենսուս»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան