«Ադրբեջանը և Չինաստանը կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում»․ Ալիև
871
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 15:09
![]() Ադրբեջանը և Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը», - ասել է Ալիևը։ Պետության ղեկավարը նշել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որը «շատ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափի առկայությունը, իհարկե, չափազանց կարևոր է մեզ համար», ասել է Ադրբեջանի նախագահը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
