Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.

«Գնահատական տվող Նորիկ Շատոյանը Բուսաբանական այգու ծառերը կտրող տնօրենի ընկերն է». Էդուարդ Հայրումյան

148
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 19:48
«Գնահատական տվող Նորիկ Շատոյանը Բուսաբանական այգու ծառերը կտրող տնօրենի ընկերն է». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի Լուրերը հաղորդում է թողարկել՝ «Բուսաբանական այգու հատված ծառերը կենսունակ չէին, պնդում են մասնագետները. հարուցվել է վարչական վարույթ» վերնագրով։
Տվյալ նյութում միակ՝ որպես մասնագետ ներկայացվող անձը այգու գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանն է, բուսաբանական այգու նախկին տնօրենի (ում ժամանակ հատվել են կաղնիների մեծ մասը) ընկերն ու համակուրսեցին։ Նորիկ Շատոյանը ընդամենը գյուղատնտես է և չունի որևէ մասնագիտական ունակություն կամ լիազորություն գնահատական տալու կաղնիների մասին։
Նորիկ Շատոյանն այն նույն մարդն է, ով «Ֆակտոր»-ի հարցազրույցի ժամանակ Նարեկին ասել է, որ «գնանք ցույց տամ հատման թղթերը», բայց հենց հասել են ադմինիստրատիվ շենքի մոտ՝ փոխել է ճանապարհը և արագ հեռացել Նարեկից։
Նորիկ Շատոյանն այն նույն մարդն է, ով 2021-2022 թվականներին գովերգում է Վարդաննյանների տված 105 միլիոն դրամով անցկացված ոռոգուման ցանցը, իսկ այսօր ասում է, ոռոգման ցանց չկա այդ հատվածում, այնինչ ոռոգման նոր ցանց կա ուղղակի այն չեն աշխատացնում, իսկ Վարդանյանների կատարած բարեգործությունը փաստացի ջուր բերելու փոխարեն «ջուրը տարել է»»։