Դատախազությունն ուսումնասիրում է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը
![]() Երգիչ Անդրեի (Անդրեյ Հովնանյան) կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին «Ֆակտոր»-ի հարցին ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը երեկ գրառում է կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։ «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- «Ինսթագրամ»-ի իր էջում գրել է երգչուհին։ |
Կլինեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
2208:36«Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու, ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
104Երեկ, 23:54«Կլինի՞ դուք ոչ մի տեղ չգնաք». Հասմիկ Բաբաջանյան
112Երեկ, 23:36Թուրքիայում ընդդիմությունն արդեն հավաքել է 10 միլիոն ստորագրություն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով
229Երեկ, 22:29Բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներում իրականացրել է թռիչքափորձարկումներ. պարզաբանում (տեսանյութ)
167Երեկ, 21:24«Նոր աղա՞նդ, թե՞ աղանդների միավորում». Կարո Վարդանյան
129Երեկ, 20:06