Սումիում հարվածների թիրախը եղել է զինվորների պարգևատրման արարողության դահլիճը. զոհերի թիվը հասել է 32-ի
![]() Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը պնդում է, որ Սումիին ռուսական հարվածի նպատակը 117-րդ տարածքային պաշտպանության բրիգադի մարտիկների պարգևատրման արարողությունն է եղել։ «Հուսով եմ, որ Սումիում նրանք արդեն կալանավորում են մարզային զինվորական վարչության ղեկավար Արտյուխին և պատգամավոր Անանչենկոյին (Սումիի պատգամավոր «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցությունից), ովքեր այդքան ցանկանում էին PR անել 117-րդ բրիգադի զինվորների 7-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցանակաբաշխության ժամանակ: Անտեղ, բացի զինվորականներից, քաղաքացիական անձինք և երեխաներ են ներկա եղել»,- Մոսիյչուկի խոսքը մեջբերում է ուկրաինական Strana-ն։ Պատգամավոր Մարյանա Բեզուգլայան նույնպես պնդում է, որ նախատեսված է եղել 117-րդ բրիգադի մարտիկների տոնական պարգևատրման արարողություն։ Նրա խոսքով, տեղեկատվության արտահոսքի պատճառը կարող էր լինել մարզային զինվորական վարչության ղեկավարության կողմից միջոցառմանը մասնակցելու բաց հրավերներ ուղարկելը: Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես չեն հաղորդել Սումի զինվորականների ժամանման մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Սումիին ռուսական հարվածի վիրավորների ընդհանուր թիվը հասել է 99-ի, այդ թվում՝ 11 երեխա, 32 մարդ զոհվել է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
