Մայր Տաճարում կատարվեց Դռնբացեքի արարողություն
![]() Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը կատարվում է Ծաղկազարդի երեկոյան: Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս: Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Հայ եկեղեցում հարց-պատասխանի այս ձևը կիրառվում է միայն դռնբացեքի արարողության ընթացքում: Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը: Ժամանակին դռնբացեքի արարողությունը կատարվում էր եկեղեցու դռան առջև: Դուռը փակվում էր և փակ դռան առաջ սկսվում էր արարողությունը: Այնուհետև բացվում էր դուռը և հավատացյալները ներս էին մտնում: Այժմ միայն եկեղեցու խորանի վարագույրն է փակվում և այնտեղ էլ կատարվում է արարողությունը: Վարագույրի հակառակ կողմից հոգևորականն Արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում, իսկ ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր փորձում են արժանանալ Երկնքի Արքայությանը: Երբ հոգևորականները հարց ու պատասխանի միջոցով այլևս պարզում են, որ հավատացյալները պատրաստ են ժառանգելու Տիրոջ Արքայությունը, Աստված խորհրդանշորեն բացում է Երկնքի դռները ու ընդունում նրանց: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
