ԱՄՆ-ն Եմենում վերացրել է հութիների հրամանատարին. Al Arabiya
![]() Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների դաշտային հրամանատար Աբու Աբդուլլահ ալ-Համրանն սպանվել է Սաադա նահանգում ԱՄՆ-ի վերջին հարվածի արդյունքում: Այսպիսի հայտարարություն է արել Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ալ-Համրանն զբաղեցրել է Սաադա նահանգի փոխնահանգապետի պաշտոնը և ստանձնել է «Անսար Ալլահ»-ի ուժերի հրամանատարությունը տարածաշրջանում։ Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ: Հարձակման ընթացքում սպանվել են նաև նրան ուղեկցողներից մի քանիսը, այդ թվում՝ հութիների տարածաշրջանային կրթության վարչության ղեկավարը: Մարտի 15-ից Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսեց զանգվածային հարվածներ հասցնել հութիների թիրախներին, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունից, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանն ու նավարկության ազատության ապահովմանը։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ»-ը մի շարք հարձակումներ է իրականացրել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր: Հարվածների հետևանքով նավի վնասման մասին տեղեկություններ չկան։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
