Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.

«Հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ». Հակոբ Արշակյան

141
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 20:54
«Հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ». Հակոբ Արշակյան

Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Հայաստանում մենք գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար և երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը:

Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք:

Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, և բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում»,- իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: