Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 ապրիլի, 2025 թ.

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը խայտառակություն է. փաստերը խեղաթյուրված են». Արտակ Բեգլարյան

130
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 19:36
«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը խայտառակություն է. փաստերը խեղաթյուրված են». Արտակ Բեգլարյան

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը խայտառակություն է, փաստերը և փաստարկները լրիվ խեղաթյուրված են»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ այն հայտարարությանը, որ ԼՂՀ բնակիչների իրավունքների հարցը դուրս է մնացել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգից: Բեգլարյանի խոսքով՝ ԱԳՆ-ն փորձում է մեղքը գցել բոլորի վրա՝ իրենց վրա որևէ պատասխանատվություն չունենալով: «Ինչպե՞ս են իրենք այս հարցը փակում, երբ ժողովուրդը առկա է և իրենց պատասխանատվության տիրույթում է ամբողջապես գտնվում Արցախի ժողովուրդը և հենց իրենց ձախողումների ու սխալների հետևանքով է ժողովուրդը տեղահանվել»,- նշել է Բեգլարյանը:

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը խայտառակություն է. փաստերը խեղաթյուրված են». Արտակ Բեգլարյան