«ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես ստում է». Մետաքսե Հակոբյան
![]() «Ուզում եմ ցավով փաստել, որ ՀՀ-ն հասել է մի վիճակի, երբ ԱԳՆ-ն պաշտոնապես ստում է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարության մեջ նշված այն մտքին, որ ԼՂ-ի կողմից մերժվել են երրորդ երկրներում Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպման առաջարկները: «Մեղքը փորձել բարդելով Արցախի վրա՝ ստում են՝ ասելով, որ մենք մերժել ենք իրենց առաջարկները: Առաջարկ՝ որպես այդպիսին, արցախյան և ադրբեջանական կողմին պաշտոնապես չի էլ եղել: Մենք միշտ լրատվամիջոցներից ենք տեղեկացել: Նույնիսկ հանդիպման թույլ ակնարկները արցախյան կողմը միշտ ընդունել է: Այդ հանդիպումների մասին խոսել է միայն հայաստանյան իշխանությունը, այնուհետև լռություն է եղել, որևէ գործնական փուլ չի մտել»,- ընդգծել է Հակոբյանը՝ հավելելով. «Հետևաբար մենք փաստում ենք, որ իրենք իրենց հանցագործ ընթացքը շարունակելու միտումով նորից մտել են կեղծիքի փուլ և նորից ողջ մեղքը բարդում են Արցախի իշխանությունների վրա»: |
«Ոչ ոք հարց չի տա՝ մնացյալ գերիներն ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից». Հովհաննես Ավետիսյան
8503:12«Հասարակության և իշխանության միջև մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային բնույթ է կրում». Արմեն Հովասափյան
10602:12Ուկրաինան հերքել է Ռուսաստանի հետ հանդիպման մասին տեղեկությունները
15701:01Ռուսաստանը և Ուկրաինան, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնեն
16700:01«ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդն ամենալեգիտիմ խորհրդարանն էր». «ՀայաՔվե»
163Երեկ, 17:48«ԱՆԻՖ-ի փողերը Ավինյանը տնօրինել է՝ ինչպես սեփական փողերը. Փաշինյանը «փա՞յ» ունի». Սուրեն Սուրենյանց
147Երեկ, 16:36