Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը
![]() ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է. «Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարանի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ Ակնհայտ էր, որ իրավապահները գործ ունեին առանձնակի դաժանությամբ և շահադիտական դրդումներով կատարված սպանության հետ: Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց»։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
