Թուրքիայի ընդդիմությունն սկսել է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը
![]() Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաք է սկսում։ Կուսակցությունը, որը ապրիլի 6-ին վերընտրեց իր առաջնորդ Օզգյուր Օզելին, նոր նախագահական ընտրությունների վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերը։ ԺՀԿ-ն չունի բավարար աջակցություն խորհրդարանում գործընթացը նախաձեռնելու համար, և հետևաբար, հույսը դնում է փողոցային բողոքի ցույցերի ուժի վրա: Մինչդեռ իշխանությունները դեռևս չեն դրսևորել ընդդիմությանը զիջումների գնալու իրենց պատրաստակամությունը, ասվում է «Կոմերսանտ»-ի հրապարակած հոդվածում։ Օզգյուր Օզելը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ամենամեծ անվստահություն» հայտնելու քարոզարշավ սկսելու մտադրության մասին։ «Մենք պատրաստ ենք հունիսին ընտրությունների, եթե ոչ հունիսին, ապա մինչև նոյեմբերի առաջին կեսը, դուրս եկեք և մրցեք մեր թեկնածուի հետ»,- ասել է նա նախօրեին ԺՀԿ արտահերթ համագումարում։ «Երկուշաբթի օրվանից (ապրիլի 7-ից) մենք կսկսենք ստորագրահավաքը տնետուն, մեր երկրի բոլոր փողոցներում՝ Էրդողանին անվստահություն հայտնելու ամենամեծ քվեն ցույց տալու համար»,- ասել է Օզելը: «Չնայած ռազմատենչ հռետորաբանությանը և լայն զանգվածների մոբիլիզացիային՝ Ժողովրդահանրապետական կուսակցության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը դեռ հուսալի հիմքեր չունեն: Էրդողանի կառավարության վրա փողոցային ճնշումը չի հանգեցրել ցանկալի զիջումների, և հնարավոր չէ, որ ԺՀԿ-ն նման նախաձեռնություն անցնի երկրի խորհրդարանով։ Այն ունի ընդամենը 127 մանդատ, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ կոալիցիոն գործընկերների հետ միասին, ունի 315 մանդատ քաղաքական գործչի կալանավորումը, իսկ բողոքարկման գործընթացը ժամանակ կպահանջի»,- ասվում է հրապարակման մեջ։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
