Թուրքիայի ընդդիմությունն ընտրել է իր ղեկավարին
![]() Օզգուր Օզելը վերընտրվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 1321 պատվիրակներից 1171-ը։ Օզելը դարձել էր քեմալականների առաջնորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 5-ին ստանձնելով Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP): Դա տեղի է ունեցել կուսակցության ներքին համագումարից հետո, որտեղ նա հաղթել է կուսակցության նախորդ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով պաշտոնավարում էր 2010 թվականից։ Օզելը, ով 49-ամյա դեղագործ է և 2011 թվականից Մանիսայի նահանգային օրենսդիր է, իրեն դրսևորել է՝ որպես եռանդուն քաղաքական գործիչ, որի նպատակն էր՝ նորացնել կուսակցությունը և ամրապնդել նրա դիրքերը 2024 թվականին կայանալիք մունիցիպալ ընտրություններից առաջ: Օզելը դարձավ ընդդիմության մոբիլիզացման հիմնական դեմքը 2025 թվականի մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
