«Չեմ կարող փաբ չգնալ, ես դրանից հաճույք եմ ստանում». Սարգիս Խանդանյան
![]() «Ձեր թիմակիցները լրագրողների, քաղաքացիների հետ շփվելու ձև չգիտեն. ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ իշխանական բուրգում այդ որակի մարդիկ են հավաքվել»,- ԱԺ-ում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին՝ հարցրեց լրագրողը: Պատգամավորն ասաց, որ դրվագներից որոշների դեպքում մասնակիցները ներողություն են խնդրել կամ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ Վիլեն Գաբրիելյանը։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ «փափախով քուրդ» արտահայտությանը, նշեց. «Դա կարող է ընկալվել վիրավորանք: Չգիտեմ՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է այս հարցին, թե ոչ, բայց պիտի փորձենք մեր ձևակերպումներում ավելի զգույշ լինել»: Հարցին՝ կխոսե՞ք Ավինյանի հետ, ասաց՝ երբ առիթ լինի, կխոսեմ. «Իմ օրացույցում կնայեմ, հարմար ժամ երբ գտնեմ, պայմանավորվեմ, կտեղեկացնեմ»: Լրագրողն արձագանքեց՝ չեք կարո՞ղ, օրինակ, չգնալ փաբ, փոխարենը՝ գնալ Ավինյանի հետ հանդիպման։ «Չեմ կարող էլ փաբ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից նաև հաճույք եմ ստանում»,- պատասխանեց պատգամավորը: |
Իրանում կոչ են արել արագացնել միջուկային զենքի ստեղծումը
10219:25«Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով». Գարիկ Քեռյան
9217:48«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան
8516:12«Որպեսզի սպառնալիքը դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի»․ Սրբուհի Գալյան
9215:42«Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ սխեման»․ Անժելա Էլիբեգովա
7315:36Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
15115:19