Ուկրաինան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ
![]() Ուկրաինան նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված Ռուսաստանի կողմից Կրիվոյ Ռոգին հասցված հարվածի հետ, որի հետևանքով ուրբաթ օրը զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Նրա խոսքով՝ երկու նիստերն էլ կկայանան երեքշաբթի։ «Մենք կոչ ենք անում խստորեն դատապարտել և վճռական քայլեր ձեռնարկել: Ռուսաստանը պետք է դադարեցնի ահաբեկել ուկրաինացի երեխաներին և խաղաղ բնակիչներին, արձագանքի ամբողջական հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, որն Ուկրաինան արդեն ընդունել է, և վերջ տա պատերազմին»,- գրել է Սիբիգան: Ավելի քան 30 վիրավոր շարունակում է մնալ հիվանդանոցում։ Ռուսաստանը պնդում է, որ հարվածի թիրախը եղել է «ռեստորաններից մեկը՝ ստորաբաժանումների հրամանատարների և արևմտյան հրահանգիչների հետ հանդիպման վայրը»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, որ ռուս զինվորականները չեն հարվածել Ուկրաինայի «սոցիալական օբյեկտներին»։ France24 հեռուստաալիքը ցուցադրել է ապրիլի 4-ի երեկոյան ռուսական զորքերի կողմից խոցված Կրիվոյ Ռոգի ռեստորանում տեղադրված տեսախցիկների կադրերը։ Ցուցադրած կադրերում զինվորականներ չկան։ Հեռուստաալիքի թղթակիցը զրուցել է երկու կանանց հետ, ովքեր հարվածի պահին եղել են ռեստորանում և վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում։ Նրանք հաստատել են, որ մասնակցել են գեղեցկության ֆորումին։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
